27 ր. / Հայ. / Քաղաքը քաղաքակրթության ամենագլխավոր հատկանիշն է: Բաբելոն, Հռոմ, Նինվե, Աթենք, Պերսեպոլիս, քաղաքներ, որոնց շուրջ եռացել է հին աշխարհի քաղաքական կյանքը: Հայ ժողովուրդը ետ չի մնացել իր հարևաններից քաղաքաշինության գործում: Արտաշատը արևելքի Կարթագենն է, Անին՝ արևելքի մարգարիտը, Էրեբունին (այժմ Երևան) այն հազվագյուտ մայրաքաղաքներից է, որի ծննդյան վկայականը փորագրված է քարի վրա մոտ 2800 տար առաջ։
|